‘Դմիտրի Բիկովը քաղաքական ենթատեքստ է տեսնում «ընդդիմադիր գրողների» գործում’

783

Գրող Դմիտրի Բիկովը, որի անունը կապվում է Մոսկվայի պուրակներում ընթերցումների կազմակերպման ընթացքում խարդախության մասին գործի հետ, հերքել է այդ ակցիաներին իր մասնակցությունը և կարծում է, որ «Բյուրո 1» ՓԲԸ-ի ղեկավար Ալեքսանդրինա Մարկվոյի քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի:

Մեկնաբանելով Մարկվոյի դեմ քրեական գործի հարուցման փաստը՝ Բիկովը հայտարարել է. «Այս ամենն ուղղված է Մարկվոյի դեմ, ում մասին ես ոչ մի վատ բան ասել չեմ կարող միայն այն պատճառով, որ նա ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մերձավոր զինակցի՝ Վլադիմիր Աշուրկովի քաղաքացիական կինն է: Բոլոր այդ խոսակցությունները՝ընդդիմադիր համարվող գրողների ստացած միլիոնավոր հոնորարների մասին, կոնկրետ՝ քաղաքական պատվեր են»,- ասել է Բիկովը:

Երեքշաբթի ՌՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը Интерфакс-ին հաղորդել է, որ ՌՔԿ Գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Մարկվոյի դեմ՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքնրով:

Նախորդ հոդվածը‘Պուտին. ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի «Իսլամական պետության» դեմ կանխարգելիչ միջոցներին ‘
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտին. ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի հաջորդ տարի Հայաստանում ‘