‘
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը նշել է, թե որն է իր կարիերայի լավագույն գոլը ակումբային և միջազգային մակարդակում։
«Իմ խփած լավագո՞ւյն գոլը։ «Բարսելոնայի» կազմում «Սանտիագո Բերնաբեուում» խփածս գոլն է, երբ մենք հաղթեցինք 6։2 հաշվով։ Հավաքականի կազմում Գերմանիայի ընտրանու դարպասը խփածս գոլը՝ ԱԱ-2010-ի կիսաեզրափակչում»,- խաղացողի խոսքերն է փոխանցում barcastuff-ը։
«Ռեալի» դարպասը խփած գոլը.
‘