‘Հայաստանի որոշ ճանապարհների գետնաբուք (մրրիկ) է սկսվել’

1320

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարան-Ալագյազ հատվածում, ինչպես նաև Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին սկսվել է գետնաբուք (մրրիկ):

Տեսանելիությունը սահմանափակ է:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Զանգեր կոչվող տարածքը և Վարդենյաց լեռնանցքը:

Ձնաբքի հետևանքով փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:  

Նախորդ հոդվածը‘Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ չի հարուցվի’
Հաջորդ հոդվածը‘Ժամանակին աշխարհը Հայաստանին ընդունում էր որպես հավասարի (տեսանյութեր)’