‘
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ: Այդ մասին Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է մամլո ասուլիսում:
Դեկտեմբերի 18-ի մեծ ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, թե Մոսկվայում պատրաստ են ընդունել Վրաստանի նախագահին և վարչապետին:
Վրաստանը կշարունակի կառուցողական քաղաքականությունը Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, նշել է Ղարիբաշվիլին՝ նաև ընդգծելով, թե «մենք սկզբունքային ենք եղել և կլինենք այնպիսի հարցերում, ինչպիսին Վրաստանի տարածքային ամբողջականությունն է՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ հարցում մենք որևէ զիջման չենք գնա»:
Փոխանցում է ТАСС-ը:
‘