‘
80-ից 100 ավտոմեքենա է տուժել ամերիկյան Տեքսաս նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, տեղեկացնում են տեղի իշխանությունները: Նախնական տվյալներով, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, սակայն նրանց ստույգ թիվը չի նշվում:
Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն: Ոստիկանությունը հայտնել է, որ այն պահին, երբ մեքենաները սկսեցին բախվել միմյանց, ճանապարհի վրա խիտ մառախուղ է եղել:
‘