‘Իկեր Կասիլյաս. «Եթե գլուխդ կախում ես, պատրաստ են թաղել քեզ, սակայն պետք է համբերատար լինել, քանի որ հաղթում է նա, ով դիմակայում է»’

3382

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը վերջերս հյուրընկալվել է իսպանական COPE ռադիոկայանի «El Partido de las 12» հաղորդմանը: Լեգենդար դարպասապահը անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում պատմել է իր զգացումների ու հույզերի, նպատակների ու ծրագրերի մասին: Իսպանական AS-ը հրապարակել է հարցազրույցի տեքստային տարբերակը: Այն ներկայացնում ենք թարգմանբար: 

Ռեալն» «Ատլետիկոյին» մրցավարի պատճառո՞վ պարտվեց:

-Չեմ կարծում:

Ատլետիկոն» կոպի՞տ թիմ է:

-Յուրաքանչյուրն իր ձևով է խաղում:

Քեզ դո՞ւր է գալիս «Ատլետիկոյի» խաղը:

-Նրանք նման խաղով են տիտղոս նվաճում: Եթե դու հաղթում ես, ապա քո խաղը դուր է գալիս երկրպագուներին…

Մոուրինյոյի՞, թե՞ Սիմեոնեի թիմն է ավելի «կեղտոտ» խաղում:

-Նրանց խաղը «կեղտոտ» չեմ համարում, յուրաքանչյուրն իր ձևով է խաղում:

Մարզիչների մասին. ո՞վ է լավագույնը` Անչելոտի՞ն, թե՞ Մոուրինյոն:

-Անչելոտին:

Երբ այն ամենից հետո, ինչ արեց Մոուրինյոն, դու նրա մասին լավ ես արտահայտվում, դա անում ես տարաձայնությունից խուսափելու՞ համար, թ՞ե իսկապես այդպես ես մտածում:

-Երբ նա դեռ «Ռեալում» էր աշխատում, ես վատ չէի արտահայտվում: Հիմա էլ, երբ նա այլ թիմի է մարզում, ես կենտրոնացած եմ իմ թիմի վրա: Տգեղ կլիներ օգտվել այն բանից, որ նա հիմա այստեղ չէ. դա վախկոտություն կլիներ իմ կողմից:

 

Քո կարծիքով` ԱՊԼում պետք է հաղթի «Մանչեսթեր Սիթին», թ՞ե «Չելսին»:

-Երկու թիմերում էլ ընկերներ ունեմ: Քանի որ նրանք ինձ դուր են գալիս, ես չեմ կարող ընտրություն կատարել: «Սիթիում» Պելեգրինին է, ով ինձ շատ է դուր գալիս որպես մարզիչ, սակայն ընտրել չեմ ցանկանում:

Բարսելոնան» ճգնաժամի մեջ է. դա լա՞վ է «Ռեալի» համար:

-Չեմ կարծում, որ «Բարսելոնան» ճգնաժամի մեջ է, քանի որ տեսնում եմ` ինչպես են դեպքերը զարգանում: Մարդիկ չգիտես, թե ինչու կողմնակի երևույթների մասին ավելի շատ են խոսում, քան ֆուտբոլի: Շատերի կարծիքով` Լա Լիգայում, Գավաթի խաղարկությունում, ՉԼ-ում «Բարսելոնան» ճգնաժամի մեջ է, սակայն նման բան կարելի էր ասել, եթե թիմը 5-6 միավորով հետ մնար առաջատարից և դուրս մնար օրինակ ՉԼ-ից, սակայն հիմա նրանք լավ իրավիճակում են բոլոր մրցաշարերում: Չի կարելի նաև ասել, որ մենք ապահովել ենք հաղթանակը Լա Լիգայում:

Մեսսին վիճում է Լուիս Էնրիկեի հետ. դու կգնեի՞ր նրա տրանսֆերը:

-Չգիտեմ` ճի՞շտ է դա արդյոք: Կգնեի՞ ես նրան «Ռեալի» համար… Ոչ: Մենք հիմա հիանալի կազմ ունենք, մենք լավ իրավիճակում ենք ու տիտղոներ ենք նվաճում:

Կարծու՞մ ես` նա կկարողանա հեռանալ «Բարսելոնայից»:

-Ինձ թվում է, որ նրան դուր է գալիս «Բարսելոնայում» խաղալը:

Սա քո վերջի՞ն մրցաշրջանն է «Ռեալում»:

-Ի՞նչ եք ասում…Հույս ունեմ ու հավատում եմ` ոչ:

Ցանկանո՞ւմ ես կարիերադ այստեղ ավարտել:

-Այո:

Քեզ խոցե՞լ են Խաբի Ալոնսոյի խոսքերն այն մասին, որ Նոյերը լավագույն դարպասապահն է, որի հետ նա խաղացել է:

-Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ալոնսոն:

Քեզ ավելի շատ Թոնի Կրո՞սն է դուր գալիս, թե՞ Խաբի Ալոնսոն:

-Նրանք երկուսն էլ հաղթանակներ են բերել «Ռեալին». Խաբին «Ռեալում» ֆենոմենալ ժամանակներ է ապրել ու մեզ շատ բան է տվել, իսկ հիմա Կրոսը փոխարինում է նրան ու մեծ ավանդ ունի թմում: Ցանկանում եմ միայն լավ դեպքերը հիշել, որոնք մենք ապրել ենք միասին, ձեռք ենք բերել տիտղոսներ:

Ինչպես Գվարդիոլան է արտահայտվել, «Ռեալը» շարունակում է մնալ աթլետների թիմ:

-Ժամանակակից ֆուտբոլում շատ բան է կարևոր, կազմվածքդ ևս: Ֆուտբոլիստներ կան, որ կարող են Ռոնալդուի կամ Ռամոսի պես լինել, սակայն ես նրանց նման կազմվածք չունեմ: 

Ինչպե՞ս իրեն դրսևորեց Ֆլորենտինո Պերեսը քո և «Ռեալի» հարաբերություններում` լա՞վ, վա՞տ, նորմա՞լ, թե՞ անտարբեր:

-Ես բացարձակ որևէ պահանջ չունեմ: Այն պահից, ինչ ես ավագ եմ դարձել, շատ հարցեր ենք քննարկում և ջերմ ընկերական հարաբերությունների մեջ ենք: Ես նրան շատ վաղուց գիտեմ:

Եվրոպայի առաջնությունից հետո կհեռանա՞ս հավաքականից:

-Հնարավոր է:

Այս տարի գոհ կլինես, եթե..

-Կցանկանայի փորձել հասնել նրան, ինչ ունեցանք անցյալ տարի, սակայն դա միշտ էլ բարդ է, քանի որ ամեն տարի պահանջներն ավելանում են: Կարծում եմ` լավ կլինի դուրս գալ ՉԼ-ի կիսաեզրափակիչ, խաղալ այնտեղ, քանի որ դա կարևոր քայլ է «Ռեալի» համար, և հաղթել Լա Լիգան, որն էլ մեր գլխավոր նպատակն է:

Ո՞վ կցանկանաս լինել, երբ դադարես ֆուտբոլ խաղալ:

-Կցանկանայի մնալ ֆուտբոլային աշխարհում, և դրան այժմ պետք է սկսել պատրաստվել: Գուցե հիմա ասեմ, որ ուզում եմ մարզիչ դառնալ, բայց վաղը քո աջ կողմում նստեմ ու խաղերը մեկնաբանեմ, չգիտեմ, բայց իսկապես ցանկանում եմ մնալ ֆուտբոլում: Խոստանում եմ, որ առաջին ԶԼՄ-ն որտեղ կաշխատեմ` ռադիոն կլինի:

Ասացիր, որ Խաբի Ալոնսոյի ասածները քեզ չեն հետաքրքրում

-Դա ճիշտ է: Ինձ համար իսկապես միևնույն է. ամեն ոք կարող է ասել` ինչ ցանկանում է:

Դուք չե՞ք շփվում:

-Վերջին տարիներին լավ հարաբերությունների մեջ չենք եղել: Ֆուտբոլիստներ կան, ում հետ հիանալի հարաբերություններ ունես, կան այնպիսիները, որ` ոչ: Մեզանից պահանջվում է թիմ լինել, որ տիտղոս նվաճենք, ինչն էլ անում ենք:

Ստացվում է այնպես, որ այն ֆուտբոլիստների հետ, ում կողքին այդքան բան եք նվաճել, արդյունքում վատ հարաբերությունների մեջ են լինում ձեզ հետ:

-Վերջին մի քանի տարիներն առանձնացան, հնարավոր է` ամեն մեկնն իր կարծիքն ունի, այդտեղ տարօրինակ ոչինչ չկա: Ինչ-որ մեկը կողջունի Խաբիի պահվածքը, մյուսը` իմ: Եթե Խաբին այդ կարծիքին է, ես բոլորովին այլ բան եմ կարծում. ինձ համար Խաբին հիանալի ֆուտբոլիստ է, ով «Ռեալում» շատ բան է արել ու օգուտ է բերել թիմին: Վստահ եմ, որ «Բավարիայում» ևս նրա խաղն օգտակար կլինի:

Մոուրինյոյի ժամանակաշրջանի ամենաահավոր երևույթը թիմի միասնության կորո՞ւստն էր:

-Շատ բարդ շրջան էր, թեև կողքից այլ տպավորություն է. ամեն ինչին կողքից նայելը նույնը չէ, ինչ այդ ամենն ամեն օր տեսնել թիմի հանդերձարանում: Շատերն իրենց կարծիքն են արտահայտում, ինչ-որ բաներ, խոսակցություններ հանդերձարանից հասել են լրատվամիջոցներին, բայց արդյունքում պետք է շարունակես անել այն, ինչին հավատում ես: Ես այդպես եմ արել:

Դու քեզ աշխարհի լավագույն դարպասապա՞հն ես համարում:

-Ես ցանկանում եմ նորից աշխարհի լավագույն դարպասապահը լինել ու դրա համար մարզվում և մրցակցում եմ մյուսների հետ: Երբ հինգ անգամ քեզ լավագույնն են անվանել, քեզանից մեծ են պահանջները: Վերջին անգամ Նոյերին տվեցին մրցանակը, որին նա արժանի էր, սակայն ես երազում եմ նորից լավագույնը դառնալ:

 

Հասկացե՞լ ես, որ դադարել ես լավագույնը լինելուց:

-Վերջին տարիներն այնպիսին չեն եղել, ինչպես նախկինները, և տրամաբանական է, որ վնասվածք ունենալիս ստիպված ես քիչ խաղալ: Այս տարի զգում եմ, որ վերադարձել եմ իմ դիրքին, գործերը լավ են ընթանում: Հույս ունեմ` ամեն բան այդպես էլ կշարունակվի, որպեսզի նորից լավագույնը դառնամ: Ես հանդերձարանում հրաշալի օրինակ ունեմ` Ռոնալդուն, ով պայքարում է լավագույնը լինելու համար: Կարծում եմ` բոլորս նրանից պետք է սովորենք:

Կցանկանայի՞ք Չեմպիոնների լիգայում հանդիպել «Չելսիին»:

-Ձեզ անհանգստացնում է Մոուրինյոյի ասած յուրաքանչյուր բառը: Յուրաքանչյուրը Խաբի Ալոնսոյի պես կարող է ասել այն, ինչ ուզում է: …Այն ընթացքում, որ Մոուրինյոն «Ռեալում» է եղել, մենք տիտղոսներ ենք նվաճել ու դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք: Մենք նախկին մարզիչների կամ երկու մրցաշրջան առաջ տեղի ունեցածի մասին չենք մտածում:

Դու նրան կբարևե՞ս ու կսեղմե՞ս ձեռքը:

-Առանց խնդրի: Հնարավոր է, որ անցյալ մրցաշրջանում բոլոր զգացողությունները կենդանի են եղել, սակայն, եթե հիմա հանդիպեմ Մոուրինյոյին, առանց խնդրի կսեղմեմ նրա ձեռքը: Հարցն այն է` կպատասխանի՞ նա, թե՞ ոչ: Կարծում եմ` այո, քանի որ նրա հետ հարաբերություննրում սեր ու ատելություն է եղել, հասկացել ենք իրար կամ ոչ:

Դու գեր չես, բավականին լավ կազմվածք ունես

-Պետք է հետևել կազմվածքիդ: Տարիներն անցնում են ու հետզհետե ավելի բարդ է լինում ցատկել գնդակը որսալու համար: Գիտեմ, թե ինչ ես ակնարկում: Այո՛, ես մարզվում եմ ու փորձում եմ դա ամեն օր անել:

Չեմպիոնների լիգայի 11-րդ գավաթն էլ ավելի հաճելի կլինի՞, եթե ճանապարհից մաքրվեն «Չելսին», «Բավարիան» կամ «Ատլետիկոն»:

-Կարևոր չէ, թե ում կհաղթենք: Դա կարող է այնպիսի պահ դառնալ, որ կհիշենք ամբողջ կյանքում: Պահանջները շատ բարձր են, և մրցաշարում հիանալի թիմեր են հավաքված` «Բավարիան» հիանալի կազմ ունի, «Չելսին» և «Բարսան» նույնպես: «Ատլետիկոն», գուցե ուժեղ ֆուտբոլիստներ չունի, բայց իրականում շատ լուրջ ակումբ է:

Ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել:

-Եթե «Շալկեին» հաղթենք, այդ դեպքում չեմ ցանկանա «Ատլետիկոյին» հանդիպել, քանի որ բարդ թիմ է, որը մեզ համար բազում խնդիրներ է ստեղծել:

Իկեր Կասիլյասի լավագույն տարբերակը վերադարձե՞լ է:

-Այո՛, վերջին երեք ամիսներին ես ինձ ավելի լավ եմ զգում մասնագիտական առումով: Այդ ամենն ի շնորհիվ համբերության և ինքս ինձ փնտրելու գործընթացի: Ֆիզիկականից բացի, շատ կարևոր է նաև հոգեբանական տեսանկյունից լավ զգալը:

Վախենում էի՞ր, որ չես կարողանա այս մակարդակին վերադառնալ:

-Ես համառ եմ ու պահանջկոտ իմ նկատմամբ: Հիանալի հասկանում եմ, թե մինչև որ մակարդակի կարող եմ հասնել, թեև գլխում վատ մտքերն այնքան էլ հաճելի չեն: Եթե գլուխդ կախում ես, պատրաստ են թաղել քեզ, սակայն պետք է համբերատար լինել, քանի որ հաղթում է նա, ով դիմակայում է: 

Ամենալարվա՞ծ տարին էր քեզ համար:

-Այո, լարված էր, սակայն 2013-ին ավելի լարված էր կատարվելիքի ու խոսակցությունների պատճառով: Երկու ամենաբարդ տարիներն էին, որոնցից ես շատ բան եմ սովորել համբերության ու դիմակայելու շնորհիվ: Հիմա փորձում եմ խաղային բարձր մակարդակի վերադառնալ:

Ինչպե՞ս սկսեցիր անցյալ մրցաշրջանը:

-Դժվար է դա ընդունել, եթե սովոր ես խաղալ սովորականի նման, բայց պետք է հասկանալ իրավիճակը: Բարկանալ ինքդ քեզ վրա, փորձել ավելի լավը դառնալ. հենց այդպես էլ գործել եմ: Լռել եմ. կարծում եմ, որ որևէ մեկն ինձանից ավելորդ բառ չի լսել: Իհարկե, երբ չես խաղում, ցանկանում ես խաղալ, որոշում ես փնտրում, սակայն դա նորմալ է ու ցանկացած ֆուտբոլիստի հետ է պատահում: Ինձ թվում է, որ գոյություն չունի այնպիսի խաղացող, ով լուռ նստում է պահեստայինների նստարանին ու չարություն չի զգում այն բանի համար, որ չի կարող խաղալ: Երբ Անչելոտտին ասաց, որ պետք է խաղամ Չեմպիոնների լիգայում և Արքայական գավաթում, ամեն խաղին որպես եզրափակչի էի մոտենում, քանի որ կարծում եմ` անցյալ մրցաշրջանը լավ եմ անցկացրել` չհաշված Չեմպիոնների լիգայի եզրափակչի այն սխալը:

Շա՞տ էիր անհանգստանում:

-Իհարկե, անհանգստանում էի. դրանք կյանքիս ահավոր պահերն էին: Երբեմն ստիպված եմ լինում զսպել արցունքներս, երբեմն հաջողվում է:

Քեզ թիմակիցներիդ, խմբի կողմից լքված զգացե՞լ ես:

-Թիմակիցներիս` ոչ, խմբի` այո: Նրանցից հեռվանում ես վնասվածքի պատճառով, քո հասցեին հնչող աղբ ես լսում ու չես կարողանում պաշտպանել քեզ: Ես ոչինչ չեմ ասել, քանի որ պետք է ակումբի ու թիմակիցներից մասին մտածեմ:

Ակումբի կողմի՞ց էլ:

-Ո՛չ: Երբ ասացի, որ ինձ միայնակ էի զգում նկատի ունեի`  երբ վնասվածք ես ունենում, դուրս ես մնում թիմի կյանքից, ժամանակի մեծ մասը բժիշկների հետ ես անցկացնում, իսկ երբ վերադառնում ես` ամեն ինչ կեղտ է թվում, դու` ոչխար:

Քեզ անկարևո՞ր էիր զգում:

-Տխուր էի ու ցավ էի զգում:

-2013-ի ամռանը մտածե՞լ ես ակումբից հեռանալու մասին:

-Իհարկե: Նման իրավիճակում փորձում ես լուծում գտնել:

Անցյալ ամռա՞նն էլ:

-Այսպես ասեմ` ակումբի հետ մի քանի հանդիպում ենք ունեցել: Արդյունքում որոշեցինք, որ ավելի լավ կլինի մնամ այստեղ ու փորձեմ մոռանալ տհաճությունները, նորից սկսեմ:

Մնալու համար խաղաժամանակ պահանջե՞լ ես:

-Ո՛չ: Ես չեմ որոշում` խաղալու եմ, թե ոչ: Բնական է, որ մրցաշրջանը սկսվում է, իսկ դու չես խաղում, փորձում ես հասկանալ մարզչի որոշումը, սակայն ցանկանում ես խաղալ: Երբեք խաղաժամանակ չեմ պահանջել:

Ակումբը կթեթևացնե՞ր քո հեռանալը:

-Ակումբը միշտ ինձ շատ լավ է վերաբերել, նրանք միշտ աջակցել են ինձ բարդ պահերին:

Դու ցանկանո՞ւմ ես մնալ «Ռեալում»:

— Ի շնորհիվ վերջին տարիներին ձեռք բերածս հսկայական, անհավատալի փորձի` սովորել եմ չմտածել հունիսի մասին, այլ մտածել վաղվա օրվա մասին: Տեղի ունեցան բաներ, որ փոխեցին մտքերս: Հիմա փորձում եմ ներկայի վրա կենտրոնանալ, նորից ինձ կարևոր զգալ ու օգտվել այն խաղերից, որոնց մասնակցում եմ:

Կերկարաձգեի՞ր «Ռեալի» հետ պայմանագիրդ:

-Մտադիր եմ ավարտել գործող պայմանագիրս: Այն կավարտվի 2017-ին, երբ ես 36 տարեկան կլինեմ: Եկեք իրատես լինենք: Այդ տարիքում պետք է գործերը ոչ մեծ ծավալով ծրագրել:

Հիմա ցանկանո՞ւմ ես ավարտել կարիերադ «Ռեալում»:

-Հույս ունեմ` ակումբը կցանկանա, որ մնամ: Սակայն շտապել պետք չէ, տեսնենք, թե ինչ կլինի: Հույս ունեմ, որ գլուխս ու մարմինս լավ վիճակում կլինեն ու ակումբն ինձ կառաջարկի մեկ կամ երկու մրցաշրջան ևս մնալ: Նման դեպքում կմնամ:

Անցյալ ամռանն ինչոր պայմանավորվածություն եք ձեռք բերել նախագահի հետ

-Նա ինձ միշտ լավ է վերաբերել ու աջակցել է, որ բարդ պահերին չհանձնվեմ:

Չեմպիոնների լիգայի եզրափակչում Գոդինի գոլից հետո ինչի՞ մասին ես մտածել: Մտածե՞լ ես օրինակ երկրից գնալու մասին:

-Մինչև հիմա էլ այդպես եմ մտածում, սակայն նման բաներ պատահում են ֆուտբոլում: Քո սխալը գոլ է արժենում ՉԼ-ի եզրափակչում: Այդ պահին ցանկանում ես գետնի տակն անցնել, քանի որ ամբողջ մրցաշրջանը լավ ես անցկացրել, օգնել ես թիմին, բայց ամեն բան մոռացվում է մի սխալից: 

Ինչո՞ւ:

-Որովհետև դա ես եմ ու կարիերաս շատ երկար է: Բարեբախտաբար Սերխիոն գոլ խփեց, ու արդյունքում հաղթեցինք:

Ի՞նչ ասացիր նրան:

-Որ նա կարևոր դեր ունեցավ ինչպես կիսաեզրափակչում, այնպես էլ եզրափակչում նա մեզ հնարավորություն տվեց լրացուցիչ ժամանակի անցնել:

Դու ունե՞ս լուսանկար տիտղոսը գլխավերևումդ:

-Այո, սակայն կարծում եմ, որ այս ամենի արժեքը էլ ավելի կհասկանամ կարիերաս ավարտելուց հետո: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո ես լուսանկար հրապարակեցի իմ 8 գավաթներով, որոնք նվաճել եմ «Ռեալի» և հավաքականի կազմերում:

Դու սո՞ւրբ ես, թե՞ առնետ:

-Ես ո’չ սուրբ եմ, ո’չ էլ առնետ: Ես Իկեր Կասիլյասն եմ ու կենտրոնացած եմ այն բանի վրա, որ ամեն շաբաթ պաշտպանեմ «Ռեալի» դարպասը և թիմին օգնեմ տիտղոսներ նվաճել: Ակումբային հաջողություններն ինձ օգնում են հավաքականի կազմում լինել:

Ռեալը» երեք խաղ անընդմեջ պարտվել է, ի՞նչ է կատարվումՄիլանի» հետ ընկերական խաղում, Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիային», Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոյին»):

-Մրցակիցները ևս ազդում են արդյունքի վրա: Մենք խաղացինք թիմերի հետ, որոնք շատ էին ցանկանում ցուցադրել իրենց խաղը:

Այս տարի թիմն ավելի լավ տեսք ունի, քան անցյալ տարի:

-Տարբեր թիմեր են: Հիմա այն ավելի պատրաստված է: Մի քանի կարևոր խաղացողներ են գնացել ու եկել են նորերը. Կրոսը փոխարինել է Ալոնսոյին, Խամեսը` Դի Մարիային… Այս ամիսների ընթացքում շատ բանի ենք հասել:

Անչելոտիի մեջ ո՞րն է լավագույնը:

-Շատերն այն կարծիքին են` նրա լավագույն գիծն այն է, որ ֆուտբոլիստ է եղել ու հիանալի հասկանում է ֆուտբոլիստների տրամադրվածությունն ու գործողությունները խաղից առաջ կամ բարդ իրավիճակներում:

Ռեալում» անտանելի խաղացողներ կա՞ն:

-Ո՛չ, ընդհակառակը: Մենք առողջ ու երիտասարդ թիմ ունենք, որտեղ կարևոր խաղացողներ են հավաքված ու հասկանում են իրենց դերը թիմում: Նոր ֆուտբոլիստներին պետք է պատմել, թե ինչպես ենք այս ամենին հասել, ինչ ունենք հիմա: Հեշտ չէր մրցակցել բոլոր ժամանակների լավագույն «Բարսելոնայի» հետ:

Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ խաղացել ես, և մարզիչը, ում հետ աշխատել ես:

— Մեկ հոգու անուն նշել չեմ կարող: Դա անարդար կլիներ: Մտաբերում եմ Զիդանին, Ռոնալդոյին, Կառլոսին, Ռաուլին, Հիերոյին, Ռեդոնդոյին, Բեյլին, Քրիստիանուին, Ռամոսին…

Ամենաբարդ մրցակիցը, ում դեմ խաղացել ես:

-Մեզ Էտո՛ո-ն է բաժին ընկել, նաև Մեսսին` լավագույնը «Բարսելոնայում»: Մեսսին գրեթե ամեն խաղում գոլ էր խփում:

Հանդերձարանում է ո՞վ է գլխավորը. Ռամո՞սը, Ռոնալդու՞ն, թե՞ Իկերը:

-Սերխիոն ավագի դերն է կատարում: Ես էլ եմ ավագի դերում, բայց այլ տեսանկյունից` կարգապահական ու ավելի հանգիստ: Քրիստանոն շատ կարևոր է` ստիպում է հետևել իրեն, ու մենք աջակցում ենք նրան ամեն պահի: Նա փոխվել է ու դարձել ավելի թիմային խաղացող: Պեպեի ու Մարսելոյի հետ մենք շատ ամուր հանդերձարանք են ստեղծել:

Հաճա՞խ եք միասին ընթրում:

-Երբեմն, սակայն ոչ այնքան հաճախ, որքան պետք է: Մենք առողջ ու բազմակողմանի զարգացած թիմ ենք:

Ո՞վ է վճարում:

-Ուշացողները: Որոշները տուգանք են մուծում քնած մնալու համար:

Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Կեյլոր Նավասի հետ:

-Միշտ ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել թիմում հետս մրցակցողների հետ: Ամենաշատը Սեսարին եմ հիշում, նա անհավատալի դարպասապահ էր, ամեն օր հիանալի մարզավիճակում էր, ինձանից 10 տարով ավելի փորձառու: Ստիպված էի շատ աշխատել նրա հետ մրցակցելու համար: Նրանից հետո ուժեղ մրցակցություն եմ ունեցել Դիեգո Լոպեսի, Կեյլորի և Դուդեկի հետ, ով մեզ մոտ եկավ Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով: Կազմում երբեք միասին չենք կիսել մեր դիրքը:

Նախորդ հոդվածը‘Դե Խեայի ֆանտաստիկ սեյվն ու Ֆելաինիիի գեղեցիկ գոլը(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Խետաֆեին» (տեսանյութ)’