‘ԵԱՀԿ ԽՎ-ն մտահոգված է իրավիճակի սրմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում’

959

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մտահոգված է իրավիճակի նոր սրմամբ ղարաբաղյան հակամարտության գոտում:

Այդ առնչությամբ ԵԱՀԿ ԽՎ հաղորդակցության բաժնի տնօրեն Ռիչարդ Սոլաշը կողմերին կոչ է արել դրսևորել առավելագույն զսպվածություն և հավատարիմ մնալ բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը: «ԵԱՀԿ ԽՎ-ն պաշտպանում է խնդրի խաղաղ կարգավորմանն ու լարվածության նվազեցմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերը», — Սոլաշի խոսքերն է մեջբերում ԱրմԻնֆոն: 

Նախորդ հոդվածը‘Ցույց ընդդեմ «Շրջանառության մասին» օրենքի ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ-վրացական սահմանին աննախադեպ քանակի թմրանյութ է առգրավվել’