‘
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով վերջերս պայմանագիր կնքեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, ծանր վնասվածքից հետո առաջին անգամ պաշտոնական հանդիպման է մասնակցել։
33-ամյա իսպանացի դարպասապահը դաշտ է դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական թիմի կազմում և Մ21 տարեկանների պայքարում օգնել է 2:1 հաշվով հաղթել «Լիվերպուլին»:
«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր հաղթել «Լիվերպուլին» Մ21 տարեկանների առաջին խաղում։ Լավ էր արված, տղաներ»,-գրել է Վալդեսն «Instagram»-ի իր էջում և լուսանկար հրապարակել։
‘