‘Freedom House. Հայաստանն ու Ղարաբաղը` մասամբ ազատ’

976

Freedom House-ը այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» տարեկան զեկույցում կրկին արձանագրում է` «Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին, շարունակում է մնալ մասամբ ազատ պետությունների խմբում»: Փոխանցում է «Ազատությունը»:

Freedom House-ի փորձագետները աշխարհի 195 պետություններում և 15 չճանաչված տարածքներում ազատությունների վիճակը գնահատել են 7-բալանոց համակարգով. որքան ավելի բարձր է երկրի ստացած միավորը, այնքան իրադրությունն այդ պետությունում ավելի խնդրահարույց է: Հայաստանն այս առումով միջանկյալ միավորներ ունեցող պետությունների թվում է՝ քաղաքական համակարգի ազատությունը Freedom House-ը գնահատում է 5, իսկ քաղաքացիական ազատություններինը` 4 միավոր:

Freedom House-ը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ազատությունների վիճակին` չճանաչված հանրապետությունը ևս դասելով մասամբ ազատների շարքին: Այստեղ թե՛ քաղաքական համակարգի և թե՛ քաղաքացիական ազատությունների մակարդակը ամերիկացի իրավապաշտպանները գնահատել են 5-ական միավոր:

Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ միասին Freedom House-ի զեկույցի համաձայն մասամբ ազատ պետությունների խմբում են հայտնվել Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, ինչպես նաև Ղրղըզստանը:

Թուրքիան, թեև դասվել է մասամբ ազատ պետությունների թվին, բայց և այնպես, Freedom House-ի կազմած զեկույցի հեղինակների համոզմամբ, 2014 թվականի գլխավոր հետնապահներից մեկն էր:

 

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ Կոմիտեն հավանություն է տվել ՌԴ-ին ձայնի իրավունքից զրկելու նախագծին:’
Հաջորդ հոդվածը‘Քլունի եւ Ռոբերտսոն փաստաբանների խոսքը` ՄԻԵԴ-ում Փերինչեքի գործով դատավարությանը’