‘
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը Մադրիդի «Ռեալի» առաջատար Քիստիանո Ռոնալդուին որակազրկել է երկու խաղով:
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի` «Կորդոբայի» դեմ խաղում Էդիմարի նկատմամբ կանոնները խախտելու համար Ռոնալդուն բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու խաղերը` «Ռեալ Սոսյեդադի» և «Սևիլյայի» հետ: Պորտուգալացին կկարողանա օգնել «Ռեալին» 22-րդ տուրի շրջանակում կայանալիք «Ատլետիկոյի» հետ կարևոր խաղում:
‘