‘Դուման պատրաստվում է դատապարտել ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի միավորումը’

932

Ռուսաստանի Պետդուման կարող է դատապարտել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության «անեքսիան» Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից:

Կոմունիստ պատգամավոր Նիկոլայ Իվանովն առաջարկել է Ղրիմի միավորման համար ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հասցեին հնչած քննադատությանը պատասխանել 1989 թ. գերմանական մի պետության կողմից մյուսին «անեքսիայի» ենթարկելու վերաբերյալ հայտարարությամբ: Ընդ որում՝ պատգամավորը շեշտել է, որ ի տարբերություն Ղրիմի՝ ԳԴՀ-ում հանրաքվե չի անցկացվել:

Դումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը արտաքին գործերի հանձնաժողովին հանձնարարել է քննարկել նման հայտարարության նպատակահարմարությունը:

Իսկ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը պատգամավորների այդ նախաձեռնությունն «անհեթեթ» է անվանել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում, ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Արցախում դատապարտված ադրբեջանցիները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան’