‘
Վատիկանում մաքրության օր կանցկացվի անտուն մարդկանց համար
Վատիկանը տնանկների համար մաքրության օր է հայտարարել, հաղորդում է The Independent-ը:
Սուրբ աթոռի որոշմամբ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ամեն երկուշաբթի բոլոր անտուններին անվճար կսափրեն ու կկտրեն մազերը: Վատիկանին արդեն իրենց ծառայություններն են առաջարկել իտալացի վարսավիրները, որոնք ավանդաբար երկուշաբթի օրերը չեն աշխատում: Նրանք նաև վարսավիրական աթոռներ, հայելիներ և վարսահարդարման պիտույքներ են տրամադրել:
Մաքրության առաջին օրը կլինի փետրվարի 16-ին:
Հռոմի կուրիայում պարզաբանել են, որ ցնցուղներ տեղադրելու և վարսավիրական ծառայություններ տրամադրելու գաղափարը ծագել է դեռ մեկ տարի առաջ, երբ մի անտուն տղամարդ կարդինալներից մեկին գանգատվել է, թե Հռոմում սնունդ ճարելը դժվար չէ, մինչդեռ լողանալն իսկական խնդիր է:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘