‘Այսօր մեկնարկում են ԱԺ յոթներորդ նստաշրջանի աշխատանքները ‘

807

Այսօր մեկնարկում է ՀՀ Ազգային Ժողովի հինգերորդ գումարման յոթներորդ նստաշրջանը:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 150 օրինագիծ եւ 36 միջազգային պայմանագիր:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, խորհրդարանական ընդդիմությունը այսօրվա նիստին արտահերթ կարգով կներկայացնի Շրջանառության  հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է վերանայել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած եւ կառավարության կողմից հետաձգված դրույթները, որոնք հասարակության շրջանում դժգոհության առիթ են դարձել:

Ընդդիմությունը արտահերթ կարգով կներկայացնի նաեւ ՀՀ-ում Կառավարական ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը:

Նախորդ հոդվածը‘ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Արդա Թուրանը մոտ ժամանակներս հնարավոր է լքի ակումբը’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը «Բայերի» հետ խաղում(տեսանյութ)’