‘
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Քննության վարկածով, բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի ժամանակ Բարտոմեուն հարկային մարմիններից թաքցրել է 2,8 միլիոն եվրո: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Սպասվում է, որ Բարտոմեուն մեղադրանքներից կպաշտպանվի կատալոնական ակումբի նախկին նախագահ Սանդրո Ռոսելի հետ, որը հրաժարական տվեց «Նեյմարի գործի» պատճառով: Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» «Սանտոսից» Նեյմարին գնելու գործարքի ժամանակ Իսպանիայի հարկային մարմիններին 12 միլիոն եվրո քիչ է վճարել:
‘