‘ATP. Մարեյը բարձրացել է չորրորդ հորիզոնական’

959

Երեկ Տղամարդկանց թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է համաշխարհային վարկանիշային նոր աղյուսակը:

Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոն Նովակ Ջոկովիչը շարունակում է վստահորեն գլխավորել ուժեղագույնների ցանկը: Բրիտանցի Էնդի Մարեյը, ով վերոհիշյալ մրցաշարի եզրափակչում պարտվեց Ջոկովիչին, բարձրացել է չորրորդ հորիզոնական: Կանադացի Միլոշ Ռաոնիչը ևս բարելավել է դիրքերը, իսկ ահա Ստեն Վավրինկան նահանջել է:

ATP վարկանիշային աղյուսակ, առաջին տասնյակը

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 13 045
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) — 9245
3 (3). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 5745
4 (6). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) — 5515
5 (5). Կեի Նիսիկորի (Ճապոնիա) — 5205
6 (8). Միլոշ Ռանոիչ (Կանադա) — 4845
7 (7). Թոմաշ Բերդիխ (Չեխիա) — 4660
8 (9). Մարին Չիլիչ (Խորվաթիա) — 4105
9 (4). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) — 4090
10 (10). Դավիդ Ֆերրեր (Իսպանիա) — 3965

Նախորդ հոդվածը‘WTA. Լավագույն քառյակը չի զիջել դիրքերը’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Բյուջետային գրասենյակի ստեղծումը հակասահմանադրական է (Տեսանյութ)’