‘
Հորդանանի իշխանությունները ի կատար են ածել գերի ընկած երկու արմատական իսլամիստների մահապատժի դատավճիռը: Նման քայլի Հորդանանի իշխանությունները դիմել են, որպեսզի վրեժխնդիր լինեն «Իսլամական պետության» գրոհայինների կողմից օդաչու Մուազա ալ-Քասասբիի սպանության համար:
Հորդանանցի զինվորականների խոսքերով՝ մահապատժի ենթարկվածներից մեկը՝ Սաջիդա ար-Ռիշաուին, Ամմանում 2005 թ. իրականացրած ահաբեկչական գործողության մասնակիցներից մեկն էր, որի արդյունքում զոհվել էր 60 մարդ: ԻՊ-ն պահանջում էր նրան փոխանակել ճապոնացի պատանդների հետ, որոնք հետագայում մահապատժի ենթարկվեցին:
«Իսլամական պետություն» գրոհայիններն ավելի վաղ տարածել էին մի տեսագրություն, որում պատկերված էր օդաչուի մահապատիժը՝ նրան ողջ-ողջ այրում են: Հորդանանի ներկայացուցիչները բանակցություններ էին վարում «Իսլամական պետության» գրոհայինների հետ՝ ջանալով ազատել ալ-Քասասբիին, բայց՝ ապարդյուն:
Հորդանաի իշխանությունները երդվել էին վրեժ լուծել օդաչուի սպանության համար, ով ջիհադականների ձեռքն էր ընկել անցյալ տարեվերջին սիրիական Ռաքքա քաղաքի մոտ հարկադրական վայրէջք կատարելուց հետո:
Փոխանցում է BBC-ն:
‘