‘
Լեհաստանն ու Պորտուգալիան ֆինանսական խնդիրների պատճառով չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2013»-ին, որն այս անգամ անց է կացվելու շվեդական Մալմյո քաղաքում: Այդ մասին հաղորդում է Sky News-ը: Պորտուգալիայում ծանր տնտեսական ճգնաժամ է, եւ այդ երկիրը` ԵՄ-ի պահանջով, ստիպված է խիստ տնտեսման միջոցառումներ իրականացնել, որպեսզի կարողանա նվազեցնել բյուջեի դեֆիցիտը: Լեհաստանն էլ դեռ չի հասցրել հաղթահարել 2012-ի ամռանն այնտեղ անցկացված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ծախսերի բեռը:
Նշենք, որ այդ 2 երկրներից եւ ոչ մեկը երբեւէ չի հաղթել երաժշտական այս մրցույթում: Պորտուգալիայի լավագույն արդյունքը 1996 թվականին շահած 6-րդ հորիզոնականն էր, Լեհաստանի լավագույն արդյունքը` 1994-ին ստացած երկրորդ հորիզոնականը: «Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ը` Շվեդիայի Մալմյո քաղաքում, որը արդյունք էր 2012-ին Բաքվում կաացած Եվրատեսիլում երգչուհի Լորենի հաղթանակի: Լորենը հաղթեց Euphoria երգով:
‘