‘Գյումրիում ձերբակալված երիտասարդը ազատ արձակվեց’

1182

Րոպեներ առաջ Ախուրյանի ՁՊՎ-ից ազատ արձակվեց հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների քրեական գործով ձերբակալված Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը: Փաստաբան Հայկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ալեքսանյանը ազատ է արձակվել ձերբակալման հիմքերը բացակայելու պատճառով:

Նշենք, որ որպես երիտասարդի ձերբակալության իրավական հիմքեր նշվում էին իբրեւ հասարակական կարգ խախտելը, մարդկանց հանգիստը խանգարելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը: Նրան մեղադրանք չի առաջադրվել: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ծառուկյանի ելույթը առաջընթաց էր’
Հաջորդ հոդվածը‘Ազգային աղոթքի նախաճաշի ընթացքում ԱՄՆ նախագահը շրջանցել է Հայոց ցեղասպանության թեման’