‘
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ չէ, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարում իր թիմի մրցակիցները չեն հետևում ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոններին: Պորտուգալացի մասնագետն այդպիսով ակնարկել է «Մանչեսթեր Սիթիին», որը նախորդ մրցաշրջանում ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոններին չհետևելու համար տուգանվել էր, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում խոշոր գործարք կատարեց` 25 մլն եվրոյով գնելով «Սուոնսիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնիի տրանսֆերը:
«Ես սիրում եմ Անգլիայի առաջնությունը, այն հետաքրքիր մրցաշար է: Միակ բանը, որն ինձ դուր չի գալիս այն է, որ պայքարում ենք ֆինանսական կանոններին չհետևող թիմերի հետ: Չեմ կարծում, որ թիմը, չհետևելով ֆինանսական «ֆեյր փլեյի» կանոններին, կարող է չեմպիոն դառնալ: Նման խախտումների համար պետք է միավորներ հանել, բայց չգիտեմ` որքան,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
‘