‘
«Մենք պետք է վերադարձնենք մեր մարզավիճակը և նվաճենք չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Ատլետիկոյից» 0:4 հաշվով պարտություն կրելուց հետո:
«Մենք շատ ավելի լավ թիմ ունենք, քան «Ատլետիկոն», բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում: Անհրաժեշտ է նվաճել չեմպիոնական տիտղոսը: 0:4 հաշվով պարտվելու իրավունք մենք չունենք: Պետք է պայքարել մինչև վերջ: Մենք թույլ տվեցինք մեծ սխալ: Չկար պատշաճ վերաբերմունք խաղին, բացակայում էր անհրաժեշտ մարզավիճակը: «Ռեալը» կորցրեց երեք միավոր, սակայն պահպանում է առաջին տեղը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբիում Արքայական ակումբը չորս գնդակ է բաց թողել «Աթլետիկոյից»՝ չկարողանալով խփել նույնիսկ հեղինակության գնդակ:
‘