‘Էլինար Վարդանյան. «Հակահարվածի» նկատմամբ կիրառված միջոցները քաղաքական այլակարծության կոպիտ ճնշման դրսևորում են’

1047

ilur.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը

-«Հակահարված» խումբն օրերս պետհամալսարանի շենքում դասամիջոցի ընթացքում փորձել էր իրականացնել իր հերթական ակցիան՝ կոչ անելով ուսանողներին իմանալ ու կիրառել իրենց իրավունքները, սակայն խաղաղ նախաձեռնությունն ընդհատվել էր բռնությամբ և ավարտվել անգամ տղաներից մեկի ծեծով: Դա Հայաստանի համար արդեն նորմա՞լ երևույթ է:

-«Հակահարված» նախաձեռնության անդամների նկատմամբ կիրառված միջոցները ԵՊՀ-ում անհանդուրժողականության, քաղաքական այլակարծության կոպիտ ճնշման դրսևորում էին: Նման միջադեպերն անհարկի սրում են հասարակության մեջ առկա տրամադրությունները և չեն նպաստում նախագահական ընտրություններից առաջ երկրում փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

-Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ պատմության ֆակուլտետի դեկանը իր գործողություններով է՛լ ավելի է սրել իրավիճակը:

-Կրկնակի ցավալի է, որ մարդիկ, ովքեր ի պաշտոնե պարտավոր են օրինականություն, բազմակարծություն և հանդուրժողականություն ապահովել իրենց վստահված «տարածքներում»,  իրենք իրենց չմտածված գործողություններով լարում են մթնոլորտը:  

-Ի՞նչ երաշխիքներ կան, որ առաջիկայում նման միջադեպերը չեն կրկնվի:

-Երաշխիքը պետք է լինի օրենքը: Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կընթանան օրենքի շրջանակներում, օրենքին համապատասխան՝ պետք է անցնեն առանց խոչընդոտների: 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի նախկին նախագահին թունավորել են’
Հաջորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացումը չի փոխի այդ տարածքի կարգավիճակը’