‘
Նորվեգական Վեստերսունդում ընթացող դահուկացատկի Աշխարհի Գավաթի խաղարկության 8–րդ փուլում գրանցվել է աշխարհի նոր ռեկորդ։ Նորվեգացի Անդերս Ֆանեմելը ցատկել է 251,5 մետր տարածություն, որը 1,5 մետրով ավելի է, քան նախորդը։
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախորդ ռեկորդը գրանցվել էր ընդամենը մեկ օր առաջ, սլովենացի Պետեր Պրևցի կողմից։
Ուշագրավ է, որ նույնիսկ նման ցուցանիշի դեպքում Ֆանեմելը մրցման հաղթող չի դարձել, քանզի նրա երկրորդ ցատկը եղել է 202 մետրանոց։ 482,5 մետր (237,5+245) ընդհանուր ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցրել Զեվերին Ֆրոյդը։
‘