‘
ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությանն իր թեկնածությունն առաջադրած Լուիշ Ֆիգուն առաջարկում է ընդլայնել Աշխարհի առաջնություններին մասնակից հավաքականների թիվը:
«Աշխարհի առաջնությունը երկրագնդի ամենախոշոր մարզական իրադարձությունն է: Մրցաշարին պետք է մասնակցի 40 հավաքական` ընդգրկված 8 խմբում կամ 48 հավաքական:
Երկու տարբերակն էլ իրագործելի է, եթե մրցաշարի անցկացմանն ավելացնենք 3-4 օր: Լրացուցիչ տեղերը ես կհատկացնեի ոչ եվրոպական հավաքականներին»,-Ֆիգուի խոսքը մեջբերված է «AS»-ից:
‘