‘Կիմ Չեն Ընը փոխել է սանրվածքը’

1142

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխել է սանրվածքը եւ ունքերի ձեւը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Time ամսագիրը:

Նոր կերպարով՝ դեպի վերեւ սանրած մազերով, նա հայտնվել է կուսակցական ժողովին, չորեքշաբթի՝ փետրվարին 18-ին: Արեւմտյան լրագրողները գրել են, որ սանրվածքը իր ձեւով սեղան է հիշեցնում: Փոփոխությունը ավելի են ընդգծում Կիմ Չեն Ընի՝ կիսով չափ սափրած ունքերը:

People ամսագիրը գրել է, որ հյուսիսկորեական առաջնորդի սանրվածքը նման է այն սանրվածքին, որը 90-ական թվականներին կրում էր հոլիվուդյան դերասան Ուիլլ Սմիթը: Նմանությունը ցույց տալու համար հրատարակչությունը նրանց լուսանկարներն է տեղադրել:

2014թ. մարտին հայտնի դարձավ, որ Հյուսիսային Կորեայում քոլեջների ուսանողներին ստիպել են կրել այնպիսի սանրվածք, ինչպիսին Կիմ Չեն Ընինն է: Իր հերթին, աղջիկներին խորհուրդ են տվել ընտրել ԿԺԴՀ առաջնորդի կնոջ՝ Լի Սոլ Չժուի սանրվածքը:

 

Նախորդ հոդվածը‘ԴԺՀ դադարեցրել է վճարել Կիեւին գազի համար’
Հաջորդ հոդվածը‘ Կիեւում նշել են խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման ժամկետները’