‘
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ծառայություններով: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոն:
«Ռեալը» հետեւում է Կլոպի աշխատանքին եւ մտադիր է բանակցություններ սկսել նրա հետ»,- Գալյարդոյի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյին» 0:4 հաշվով պարտվելուց հետո լուրեր են շրջանառվում, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այլեւս չի վստահում Կարլո Անչելոտիին եւ փնտրում է նոր մասնագետի: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 2016-ի ամռանը «Ռեալը» կգլխավորի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը:
‘