‘
Դորտմունդի «Բորուսիայի» երեք երկրպագու թափանցել են «Բավարիայի» մարզադաշտ` «Ալյանց-Արենա», որտեղ իրենց թիմի աջակցությանն ուղղված ակցիա են կիրականացրել»,- տեղեկացնում է Abendzeitung Munchen-ը:
Անհայտ անձինք մտել են մարզադաշտի տարածք, այնուհետեւ վերելակով բարձրացել 5-րդ հարկ: Մտնելով VIP օթյակներից մեկը, նրանք ապակու վրա ներկել են դորտմունդյան «Բորուսիայի» մեծ խորհրդանիշը:
«Մենք ընդամենը ցանկանում էինք «Բավարիայի» մեր գործընկերներին մի փոքր կսմթել, շուտով թիմերի միջեւ հանդիպում է լինելու: Բայց որեւէ մեկին վնասելու նպատակ չենք ունեցել»,- ասել է երկրպագուներից մեկը:
Մարզադաշտի տնօրինությունը այս կապակցությամբ որեւէ մեկնաբանությունից հրաժարվել է:
Նշենք, որ «Բավարիա» — «Բորուսիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 1-ին, հենց «Ալյանց Արենայում»:
‘