‘
Հունաստանի սպորտի նախարար Ստավրոս Կոնդոնիսը պաշտոնապես հայտարարել է երկրի ֆուտբոլի առաջնությունը դադարեցնելու մասին: Պատճառը Հունաստանի մարզադաշտերում տիրող լարված մթնոլորտն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հունաստանում անորոշ ժամանակով հետաձգվել են բոլոր պրոֆեսիոնալ եւ կիսապրոֆեսիոնալ լիգաների խաղերը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Պանատինաիկոսի» և «Օլիմպիակոսի» ֆանատներն անկարգություններ էին հրահրել Հունաստանի առաջնության 25-րդ տուրի խաղի ժամանակ, իսկ փետրվարի 25-ին Հունաստանի Սուպերլիգայի խորհդի նիստում տեղի էր ունեցել զանգվածային բախում:
Հունական «Կերկիրայում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
‘