‘
Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից՝ ներողություն խնդրել նախօրեին մարզային խորհրդակցության ժամանակ արած հայտարարության համար:
Նախարարը, դժգոհելով գյուղացիների վարքագծից, որոնք աշնանը՝ կարտոֆիլի բերքահավաքից անմիջապես հետո չեն վաճառել իրենց ապրանքը, իսկ հիմա բողոքում են վատ իրացումից, չիրացված կարտոֆիլը համեմատել է «մարդի տալու» աղջկա հետ:
«Երբ որ գնորդը գալիս ա, ապրանքը պետք ա տաս: Էն որ, մի հատ խոսք կա, է, որ ասում են՝ աղջկա ուզողը որ գալիս ա, պտի տաս», — ասել էր Կարապետյանը:
Ցուցարարներն այսօր կարտոֆիլներով ու պլակատներով եկել էին կառավարություն:
Լուսանկարները՝ «Ա1+»-ի:
‘