‘Ռուսաստանում առաջարկում են սահմանադրությունից հանել միջազգային իրավունքի գերակայության սկզբունքը’

1017

Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստռիկինն առաջարկել է Ռուսաստանի սահմանադրությունից հանել միջազգային իրավական նորմերի՝ ազգայինների նկատմամբ գերակայության սկզբունքը, հաղորդել է Интерфакс-ը:

Նրա կարծիքով՝ այդ սկզբունքը հակասում է Ռուսաստանի շահերին:

«Ռուսաստանի սահմանադրության մեջ միջազգային իրավական նորմը անպայման գերակա է ազգային օրենսդրության նկատմամբ (այդ սկզբունքն ընդգրկված է նաև Ռուսաստանի քրեադատավարական օրենսգրքում), մինչդեռ այլ պետություններում ավելի ճկուն մեխանիզմներ են գործում: Իսկ պրակտիկան (հատկապես՝ վերջին շրջանի միջազգային իրադարձությունները) ցույց է տալիս , որ այդ սկզբունքն աշխատում է Ռուսաստանի շահերի դեմ և հմտորեն օգտագործվում է արևմտյան ընդդիմախոսների կողմից»,- հայտարարել է Բաստռիկինը՝ նաև ընդգծելով, որ «իրավական կարգավորման այդ դիվերսիաները» վերացնելու դեպքում կամրապնդվի Ռուսաստանի անկախությունը իրավական ոլորտում: Փոխանցումէ  gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կրասնոկամսկի բնակիչները խնդրում են քաղաքն անվանափոխել «Պուտին»’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերին ցանկանում է Գերմանիայի քաղաքացիություն ստանալ’