‘Ռուսաստանն իջեցրել է Թուրքիային վաճառվող գազի գինը’

987

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը եւ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը համաձայնության են եկել Թուրքիա մատակարարվող ռուսաստանյան գազի գինը 10,25 տոկոսով նվազեցնելու մասին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսում թուրք նախարարն ասել է. «Մենք ստացել ենք ռուսաստանյան գազի 10,25 տոկոս զեղչ»:

Այս նորությունը ուշագրավ է նրանով, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Նազարյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները ռուսական կողմի հետ բանակցություններ են վարում առ այն, որ գազը Հայաստանում չթանկանա՝ կապված դրամ-դոլար փոխարժեքի փոփոխման հետ: Եվ սա՝ այն դեպքում, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ «ՀայՌուսգազԱրդի» բաժնետոմսերի 20%-ը «Գազպրոմին» փոխանցելու ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ գազի գինը Հայաստանում անփոփոխ է մնալու մինչև 2018 թ.:

Նախորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. ՀՀ-ում ՄԻԵԴ-ի վճիռներն արդյունավետորեն չեն իրականացվում’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել է ԵՄ դեսպանների հետ’