‘
Թշնամիներդ` անթիվ, բարեկամներդ` անթիվ:
Նշանակում է` լիաթոք ես ապրել:
Քո լիաթոք ծիծաղի պես:
Քո լիաթոք զայրույթի պես:
Քո լիաթոք դյուրահավատության պես:
Քեզ հետ շատ եմ կռվել, երբ դեռ այստեղ էիր, Երկնքում չէիր:
Հիմա էլ եմ շատ կռվում, երբ այստեղ չես, Երկնքում ես:
Շատ ծանր բեռով հեռացար:
Ու տարիների ընթացքում բեռդ չի թեթեւանում, շարունակում է ծանրանալ ու ծանրանալ:
Զինակիցներիդ մի մեծ խմբի դավաճանությանն արյունակիցներիդ դավաճանությունն էլ ավելացավ:
Անտանելի բեռ է:
Քույրդ եմ, բայց անզոր եմ բեռդ թեթեւացնել:
Ընդամենը ասել եմ միշտ ու ասում եմ հիմա` ինչ էլ արել ես, սխալդ էլ, ճիշտդ էլ` Հայաստանի հանդեպ անսահման սիրուց է ծնվել:
Սիրում եմ քեզ: Հետդ կռվելիս էլ եմ սիրում, հետդ լիաթոք ծիծաղելիս էլ…
Ծնունդդ շնորհավոր, իմ կրտսեր եղբայր:
‘