‘ՆԱՏՕ. Դաշինքի զորքերն Ուկրաինա ուղարկելու հարց օրակարգում չկա’

1018

Ներկա պահին ՆԱՏՕ-ի օրակարգում Ուկրաինա զորք ուղարկելու հարց չկա, MTV3 հեռուստատեսության եթերից հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, որը չորեքշաբթի երկօրյա այցով ժամանել է Ֆինլանդիա:

Նա նաև տեղեկացրել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցը դաշինքի յուրաքանչյուր անդամ պետություն ինքնուրույն է որոշում: «Ուկրաինան իրավունք ունի ինքնապաշտպանվելու: Բայց զենքի մատակարարման հարցում յուրաքանչյուր անդամ-պետություն ինքն է որոշում կայացնում»,- ասել է Սթոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս Ուկրաինայում զինադադարը «շատ փխրուն» է, բայց ընդհանուր առմամբ՝ «կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է»: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում անհայտ անձը հարձակում է գործել Ալեքսանդր Մասլյակով-ավագի վրա’
Հաջորդ հոդվածը‘Գերագույն ռադայում առաջարկում են Չեռնոբիլում ստեղծել միջազգային տնտեսական հարթակ’