‘
«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին գոհ է իր թիմի՝ Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Բյորնլիի» դեմ տարած հաղթանակից (2:0):
«Անխոս, ես կցանկանայի հաճախակի խաղադաշտ դուրս գալ: Սակայն այս պահին ամենակարեւորն իմ թիմի հաջողությունն է: Հաստատ գիտեմ՝ մարզիչն ինձ վստահում է, իսկ դա նշանակում է, որ ես դեռ իմ ունակությունները ցուցադրելու հնարավորություն կունենամ:
Հնարավոր է ես բոլորին դուր չեմ գալիս: Իմ մասին թող խոսեն այն, ինչ ցանկանում են, սակայն ես թիմային խաղացող եմ: Հպարտանում եմ «Լիվերպուլով», երկրպագուներով եւ հաղթանակներով»,_ Բալոտելիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
‘