‘
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլին հերքել է այն տեղեկությունները, թե թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Սպարտակ»:
«Յուրայի ծառայություններով հետաքրքված է մի քանի ակումբ, այդ թվում՝ «Սպարտակը», սակայն նա այժմ ոչ մի տեղ չի հեռանում: Այո, նա Մոսկվա բուժզննման էր գնացել, սակայն դա կապված էր նրա ոտնաթաթի վնասվածքի, այլ ոչ թե՝ «Սպարտակ» տեղափոխվելու հետ:
Մենք հասկանում ենք, որ Յուրա ամբիցիաներ ունի, որ նա ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի տեղերի համար պայքարող թիմերում: Մենք առայժմ այդպիսի թիմ չենք:
Բացի այդ, այլ ակումբները նրան կարող են զգալիորեն ավելի բարձր աշխատավարձ առաջարել: Սակայն Յուրան այժմ «Կրասնոդարի» խաղացող է: Եթե նրա հետ կապված առաջարկներ լինեն, մենք դրանք, իհարկե, կքննարկենք»,- Մուսլինի խոսքն է մեջբերում Р-Спорт-ը:
‘