‘Ամերիկացի սերժանտը խոստովանել է, որ ռազմաբազայում պոռնկանոց է կազմակերպել’

1448

ԱՄՆ բանակի 1-ին դասի սերժանտ Գրեգորի Մաքքուինը խոստովանել է, որ հավաքագրել է ամերիկյան Ֆորտ Հուդ ռազմաբազայում ծառայող կանանց և նրանց ներգրավել պոռնկության մեջ, հաղորդել է Reuters-ը: Սպասվում է, որ նրա դատավճիռը կարձակվի մարտի 12-ին: Փաստաբանների կարծիքով՝ եթե Մաքքուինը մեղավոր ճանաչվի, ապա նրան 40 տարվա ազատազրկում է սպասվում:

Կանանցից մեկի խոսքով, ում անունը չի հրապարակվում, երբ ինքը 20 տարեկան էր և փողի կարիք ուներ՝ կրթության ծախսերը հոգալու համար, Մաքքուինը իրեն առաջարկել է սեքս-ծառայություններ մատուցել ավագ սպաներին: Բացի դրանից՝ կինն ասել է, որ ինքն ինտիմ հարաբերություններ է ունեցել նաև հենց իր՝ Մաքքուինի հետ:

Ֆորտ Հուդ ռազմաբազան Թեքսասում հայտնի է զանգվածային երկու սպանությունների դեպքերով: 2013 թ. ապրիլին զինվորը գնդակահարել էր երեք ծառայակիցների և վիրավորել ևս 16 հոգու, ապա ինքնասպան էր եղել: 2009 թ. ռազմական հոգեբույժը սպանել էր այդ ռազմակայանի 13 զինվորների: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Նեմցովի գործով հարցաքննվել է իրավապաշտպանը’
Հաջորդ հոդվածը‘Չեչեն գրողը Քեմերոնից մեկ միլիարդ դոլար է պահանջել «Ավատարի» համար’