‘
«Մոուրինյոյի գլխավորությամբ մեր թիմին ատում էին»,- հայտարարել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն:
«Հիմա Իսպանիայի տարբեր ստադիոններում խաղալիս մենք այլեւս չենք զգում այն ատելությունը, որն ամեն անգամ զգում էինք մեր նկատմամբ, երբ թիմը գլխավորում էր Մոուրինյոն: Նրա հեռանալուց հետո մենք մաքրեցինք մեր անունը»,- Պեպեի խոսքը մեջբերում է cօpe.es-ը:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին և հաճախ էր վիճաբանում մամուլի ներկայացուցիչների, գործընկերների և ֆուտբոլիստների հետ: Կարլո Անչելոտիի օրոք Արքայական ակումբը զերծ է մնում սկանդալային պատմություններից: Բացառություն էր Ռոնալդուի 30-ամյակի հոբելյանը, երբ «Ատլետիկոյին» պարտվելուց հետո թիմի մի քանի ֆուտբոլիստներ պորտուգալացու հետ մասնակցեցին երեկույթին:
‘