‘Նեմցովի սպանության գործով ձերբակալվածների մեղադրանքը խմբագրվել է’

1074

Իրավապահ մարմինները խմբագրել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով անցնող կասկածյալների մեղադրանքը, Интерфакс-ին հաղորդել են հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները:

Շահադիտական նկատառումներով կամ վարձու մարդասպանության փոխարեն՝ այժմ մեղադրանքի շարադրանքում հայտնվել է քաղաքական կամ կրոնական ատելության դրդապատճառը:

Ըստ աղբյուրների՝ հետաքննությունն առայժմ կոնկրետ տվյալներ չունի հանցագործության պատվիրատուի մասին:

Ավելի վաղ Интерфакс-ի աղբյուրները տեղեկացրել են, որ պատվիրատուի հետքերը կարող են տանել արտասահման:

 

Նախորդ հոդվածը‘Յացենյուկը պահանջել է Ուկրաինայի Զինված ուժերը բերել ամբողջական մարտական պատրաստության ‘
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը պաշտպանում է Ուկրաինայի ինքնիշխանությունը’