‘Ռուսաստանում հայ եղբայրները դատապարտվել են «աղջիկ փախցնելու» համար ‘

2368

Ռուսաստանի Տամբովի մարզում հայաստանյան ծագմամբ երկու քաղաքացի 6-ական տարվա պայմանական ազատազրկման են դատապարտվել հարսնացուին առեւանգելու մեղադրանքով, հայտնում է Interfax-ը: Այս տարվա փետրվարի 25-ին երկու եղբայրները առեւանգել են 20-ամյա աղջկան՝ նպատակ ունենալով նրան բռնի կերպով ամուսնացնելու կրտսեր եղբոր հետ: Այնուհետեւ նրանք «հարսնացուին» տեղափոխել են Նիժեգորոդյան մարզ, որտեղ նրան պահել են երկու շաբաթվա ընթացքում: 29-ամյա եւ 34-ամյա նախկն հայաստանցի եղբայրները դատապարտվել են մարդուն առեւանգելու հոդվածով, որի համար ՌԴ օրենսդրությունը նախատեսում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:

 

 

Նախորդ հոդվածը‘Թուրքմենստանի նախագահը խոշոր պատվիրակության ուղեկցությամբ կժամանի Հայաստան ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Զարուհի Հովհաննիսյան. Հայտնվել ենք բարիկադների տարբեր կողմերում ‘