‘
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնում է, որ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որ մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ», կուժեղացներ մոսկովյան ակումբը:
«Եթե տեղափոխությունը կայանա, ապա Մովսւսյանի համար, դա անկասկած մեծ քայլ առաջ կլինի: «Կրասնոդարն» ու «Սպարտակը» համեմատելի չեն, այն որ պրոֆեսիոնալ տեսանկյունից դա հիանալի իրադարձություն է: «Սպարտակն» ավելի ուժեղ թիմ է, որի ներսում սուր մրցակցություն կա: Սակայն, իմ կարծիքով, Յուրան ունի այն պոտենցիալը, որպեսզի այդ կոլեկտիվին օգնի:
Կկարողանա՞ Մովսիսյանը հարմարվել «Սպարտակի» խաղաոճին: Որպես այդպիսին, մոսկովյան ակումբը այժմ խաղաոճ չունի: Այդպես կարելի էր խոսել 90-ականների թիմի մասին, երբ նրանց հետ էր Ռոմանցեւը, այն ժամանակ իսկապես խաղաոճ կար: Սակայն այժմ նրանց կազմում լեգեոներներ շատ կան: Միակ բանը, որ կարելի է ասել. Յուրա կարող է այնտեղ խաղալ, քանի որ բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Մինասյանի խոսքն է մեջբերում Championat.com-ը:
‘