‘Ռուսաստանում աշխարհի վերջի մասին խոսողներին տուգանքով են սպառնում’

821

ՌԴ Պետական դումայի՝ գիտությունների հարցերով հանձնաժողովում քննարկվել է աշխարհի վերջի հարցը: Ռուս պատգամավորները, որոնք խիստ անհանգստացած են իրենց քաղաքացիների հոգեկան առողջությամբ, մտադիր են դադարեցնել ապոկալիպսիսի մասին մամուլում շրջանառվող նյութերը, քանի որ նման տեղեկատվությունը խիստ բացասաբար է ազդում ենթագիտակցության վրա՝ դրդելով մարդկանց բռնության և զանազան ոչ խելամիտ արարքների:

Ռուս ազգի նվիրյալները՝ Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու կուսակցության գլխավորությամբ, պատրաստվում են խնդրագիր-նամակ հղել դաշնային հեռուստաընկերությունների ղեկավարներին՝ կոչ անելով դադարեցնել կամ նվազագույնի հասցնել աշխարհի վերջի մասին հրապարակային քննարկումները:

Իսկ «Ռոսպոտրեբնադզոր» ծառայության պետ Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ բոլոր նրանք, որոնք կխոսեն դեկտեմբերին աշխարհի կործանման մասին՝ պետք է տուգանվեն:

Գենադի Օնիշչենկոն նշել է անգամ հոդվածը՝ կեղծ կրքեր հրահրելը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի դարձան 2012թ. «Ոսկե գնդակի» երեք հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոնը Gallup-ին մեղադրել է խարդախության մեջ’