‘
Բաքվի առևտրի խոշոր կենտրոններից մեկում գեներատորի բռնկման հետևանքով 80 մարդ է տուժել, հայտնում է 1news.az-ը:
Բժշկական կենտրոնի աշխատակիցները հայտնել են, որ բազմաթիվ տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել շնչուղիների սուր թունավորմամբ: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ ջոկատներ:
‘