‘
Նախագահականից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Աշոտ Սմբատյանին նշանակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Նշենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել Վահան Հովհաննիսյանի մահվանից հետո:
‘