‘
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է փոխել ակումբային գրանցումն առաջիկա ժամանակահատվածում:
Mundo Deportivo-ի տեղեկությունների համաձայն` Գերմանիայի հավաքականի 24-այա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն: Նշվում է, որ տաղանդավոր կիսապաշտպանը բուժզննում է անցել կատալոնական ակումբում և կարող է համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:
Հարկ է նշել, որ իսպանական գրանդն իրավունք չունի թիմի կազմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկել մինչև 2016 թվականի հունիսը, ուստի ակումբը մտադիր է բանավոր համաձայնության հասնել կիսապաշտպանի հետ:
‘