‘Գվարդիոլան հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»’

816

Գալիք մրցաշրջանում «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը», տեղեկացնում է Manchester Evening news-ը:

Համաձայն աղբյուրի, 44-ամյա մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է, սակայն իսպանացին մտադիր է մյունխենյան ակումբում մնալ մինչեւ պայմանագրի ավարտը: Զուգահեռաբար նա ցանկանում է բանակցություններ վարել «կարմիր սատանաների» հետ, որոնց ելքը կախված կլինի ներկայիս մարզիչ Լուի վան Գալի ցուցադրած արդյունքներից:

Այս մրցաշրջանում 63-ամյա մասնագետը կարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր, եւ ակումբի ղեկավարությունը գոհ է նրա աշխատանքից: Գվարդիոլան «Բավարիայի» հետ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ Գերմանիայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը‘Mundo Deportivo. Գյունդողանը բուժզննում է անցել «Բարսելոնա»-ում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչ անցած բոլոր մասնակիցները’