‘
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր որոշում է ստորագրել, որով Ալեն Պողոսյանը ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Միաժամանակ, ԼՂՀ Առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Խաչատրյանը: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Պավել Նաջարյանը նշանակվել է քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ:
Նշենք, որ Արմեն Խաչատրյանը մինչ վերջերս եղել է Առողջապահության նախարար: Իսկ Պավել Նաջարյանը՝ ԼՂՀ Կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ:
‘