‘
ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերն ապրանքները պարբերաբար փոխանակում են այն մարդկանց սեքս-ծառայությունների հետ, որոնց պարտավոր են օգնել:
ՄԱԿ-ի ներքին հսկողության վարչության կազմած զեկույցում ասվում է, որ հարյուրավոր կանայք Լիբերիայում և Գանայում, ապրելով ծայրահեղ աղքատության և սովահարության պայմաններում, սեռական ծառայություններ են մատուցում խաղաղապահներին՝ դրա փոխարեն ստանալով փող, հագուստ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ և այլ իրեր:
Զեկույցի հրապարակված տեքստը հայտնվել է Reuters գործակալության լրագրողների ձեռքին:
Ըստ զեկույցի՝ 2008-ից մինչև 2013 թթ. գրանցվել է նման 480 խախտում, ընդ որում՝ այդ հանցագործությունների մեկ երրորդը կատարվել է անչափահասների նկատմամբ:
Ներկա պահին տարբեր երկրներում տեղակայված են ՄԱԿ-ի 125 հազար խաղաղապահներ: Փոխանցում է BBC-ն:
‘