‘Վիլանովա. Մեսին բացակայությունը երկար չի տեւի’

832

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան անդրադարձել է թիմի հարձակվող Լիոնել Մեսիի վնասվածքին, որը նա ստացել էր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի՝ «Բենֆիկայի» հետ հանդիպման ժամանակ:

«Մեսիի մոտ լուրջ բան չկա: Դա նշանակում է, որ նա երկար չի բացակայի: Եթե նա չկարողանա կիրակի օրը խաղալ «Բետիսի» դեմ, ապա սարսափելի ոչինչ չի պատահի:

Ինչ վերաբերում է Հերդ Մյուլերի ռեկորդին, ապա բոլորն այդ մասին խոսում են, բացի Մեսիից: Եթե նա կենտրոնացած լիներ ռեկորդի վրա, ապա խաղադաշտ կմտներ առաջին իսկ րոպեներից»,- Վիլանովայի խոսքն է մեջբերում Sport.es-ը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը պարզ է. մինչև վերջ պահպանել մենաշնորհները’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան դաշինքը տանում է դեպի հաղթանակ’