‘«Չորրորդ ինքնիշխանություն». Աստղագուշակ. Տիգրան Սարգսյան– Կենդանակերպի նշանը՝ Վարչամուկ։’

1203

Տիգրան Սարգսյան– Կենդանակերպի նշանը՝ Վարչամուկ։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ֆինանսավարկային իրադարձություններով։

Երկուշաբթին բարեհաջող օր է հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի   համար։   Աշխատեք   տնից դուրս չգալ:

Երեքշաբթին ծանր օր է։ «Նաիրիտի» աշխատողները կպահանջեն իրենց 10 ամսվա աշխատավարձը։ Ստիպված կլինեք ձեր ընտանեկան բյուջեի չարազեղենի մասը փոքր-ինչ կրճատնլ։

Չորեքշաբթի օրը բյուջեից 600 մլն դրամ կհատկացնեք ձնր աշխատակազմին՝ կառավարության շենքի դիմաց բողոքողներին հաշվառելու և ձեր՝ գլխավոր մուտքից ելումուտ անելու ռիսկերը գնահատելու համար:

 Հինգշաբթի օրը կպարզվի, որ ռիսկերը ճիշտ չէին գնահատված:

Ուրբաթ օրը արդեն ձեզ համեմատաբար լավ կզգաք։ Կապտուկները համարյա կանհետանան։

Շաբաթը և կիրակին կանցկացնեք բարձրաստիճան պաշտոնյաների բուժման համար բյուջեով նախատեսված 16 մլն դրամի շրջանակներում։

Նախորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Լիսկան կոնֆերանսի արդյունքում ոսկե մեդալ է ստացել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցն է’