‘Յուրա Մովսիսյանը պաշտոնապես տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»’

960

«Սպարտակը» և «Կրասնոդարը» պաշտոնապես հայտարարեցին, որ կողմերը արդեն համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերի շուրջ, հայտնում է sportarmenia.com-ը:

«Կարճ ժամանակում կձևակերպվեն տրանսֆերի բոլոր փաստաթղթերը և 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքվի», – նշվում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքում։

Ֆուտբոլիստի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ «Սպարտակի» հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Սակայն տրանսֆերի արժեքի և այլ մանրամասների մասին առաժմ ոչինչ հայտնի չէ։

Նախորդ հոդվածը‘Ստորագրահավաք` հանուն հուշարձանների ճիշտ պաշտպանության ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյո. Երբեւեցի Նեյմարը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը’