‘
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստ է անգամ գրոհի հրաման արձակել, եթե Իրանի միջուկային ծրագիրը կանխելու համար նման անհրաժեշտություն լինի:
Այս մասին վարչապետը հայտարարել է տեղական հեռուստաալիքներից մեկին տրված իր հարցազրույցում, գրում է РИА Новости-ն:
Հունվարի 22-ին Իսրայելում կայանալիք՝ երկրի ղեկավարի ընտրությունների հավանական առաջատարը իր նախընտրական ծրագրի հիմքում դրել է իրանական ռազմամիջուկային սպառնալիքի կանխումը:
«Եթե Իրանին կանգնեցնելու այլ տարբերակ չլինի, Իսրայելը պատրաստ է գործել: Մենք վճռական ենք տրամադրված, և սա ցուցամոլություն չէ»:
Նեթանյահուն խոստացել է, որ Իրանը միջուկային գերտերություն չի դառնա, քանի դեռ ինքը ղեկավարում է Իսրայելի կառավարությունը, և հույս հայտնել, որ, համենայն դեպս, ռազմական գործողությունների անցնելու կարիք չի առաջանա:
‘